Վերանայել ՀԿ-ների գործունեությունը ՊԵԿ-ին վերապահելու մոտեցումը. հայտարարություն
Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջարկվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝Նախագիծ), որը փոփոխություններ է առաջարկում հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջներում:[1] «Հասարակական կազմակերպությունների մասին» ներկայիսօրենքը (2016թ.) նախատեսում է հրապարակային հաշվետվողականություն հանրային միջոցներ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) ստացող հասարակական կազմակերպությունների համար:[2] Նախագծով առաջարկվում է խստացնել հրապարակային հաշվետվությունների ներկայացման պահանջը` տարածելով այն բոլոր հասարակական կազմակերպությունների վրա` անկախ նրանց ֆինանսավորման միջոցներից, և ներառելով անձնական տվյալներ շնորհատուների, ինչպես նաև ֆինանսավորում ստացող անդամների, կառավարման մարմինների, աշխատակազմի ու կամավորների մասին:ԸստՊետական եկամուտների կոմիտեի ներկայացրած գլխավոր հիմնավորման` «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՔՀԿ-ների թափանցիկության և հանրային հաշվետվողականության բարելավման, ինչպես նաև օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով:Այլ պատճառաբանությունների շարքում ՊԵԿ-ը նշել է, որ դժվար է սահմանել «հանրային միջոցներ» հասկացությունը, բացի այդ կա անհրաժեշտություն կանխարգելելու փողերի լվացումը: Հարկ է նկատել, որ 2016թ. դեկտեմբեր ՀԿ-ների գործունեության համապատասխանությունը օրենքին վերահսկվում էր ՀՀ արդարադատության նախարարության, իսկ ֆինանսական գործառնությունները` հարկային պետական ծառայության կողմից: «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունմամբ՝ օրենքին համապատասխանության վերահսկողության գործառույթն անցավ ՊԵԿ-ին, և այդ նպատակով ստեղծվեց հատուկ ստորաբաժանում:Առհասարակ, հասարակական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործարքների, այդ թվում՝ եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում հարկային մարմիններին, ուստի ներմուծված նոր մեխանիզմնիրենից ներկայացնում է ՀԿ-ների կրկնակի վերահսկողություն հարկային մարմինների կողմից: Պետք է նշել, որ տվյալ դրույթը հայտնվել է օրենքում ՀՀ ազգային ժողովում վերջին ընթերցման ժամանակ և նախապես չի քննարկվել ո՛չ ՀԿ-ների, ո՛չ էլ ՊԵԿ-ի հետ: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկված նոր փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Դրանք չհիմնավորված և անհամաչափ բեռ են դնում հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման և առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսովսահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված, ինչպես նաև պետության կողմից այլ միջազգային պարտավորություններով ստանձնած միավորումների ազատությունը:Մասնավորապես.
- Հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է2016թ. դեկտեմբերին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում հանրային լայն քննարկումների արդյունքում՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթը մտցվել է հիմք ընդունելով այն իրողությունը, որ պետական հաստատությունների կողմից միլիոնավոր դրամներ էին հատկացվում հանրությանը անհայտ ՀԿ-ների, որոնց գործունեության, նվաճումների և ստացած դրամաշնորհների արդյունքների մասինորևէ հանրային տեղեկություն առկա չէր: Ավելին, կային դրամաշնորհառուներ, որ փոխկապակցված էին պետական պաշտոնյաների, ինչպես նաև միմյանց հետ: Դրամաշնորհառուների ընտրությունն իրականացվում էր ամբողջովին ոչ թափանցիկ և խիստ կասկածելի եղանակով:
- Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «104. Իրավաչափ է հաշվետվողականություն և թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին: Այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, և պետք է լինի միավորման չափին և գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի և եկամուտների ծավալը»:[3]
- Նախագիծն առաջարկում է, որ ՀԿ-ները ներկայացնեն հրապարակային հաշվետվություն եկամուտների (դրամական և գույքի) մասին`տարբերակված ըստ աղբյուրների, ներառյալ՝ հանրային աղբյուրները, իրավաբանական անձանցից ևֆիզիկական անձանցից ստացած ֆինանսավորումը: Ընդ որում, պետք է բացահայտվեն բոլոր աղբյուրները՝ նշելով անունները, ռեզիդենտ երկիրը և շնորհատուի իրավաբանական կարգավիճակը: ՀԿ-ներին նվիրատվություն անող ֆիզիկական անձանց անունները ենթակա չեն հրապարակման, այլ՝ միայն ներկայացվում են ՊԵԿ-ին տրամադրվող հաշվետվություններում: Առկայության դեպքում անհատ շնորհատուների անձնագրի տվյալները, հասցեն և հեռախոսահամարները նույնպես պետք է ներկայացվեն ՊԵԿ-ին:
- Նախագիծն առաջարկում է առցանց հրապարակել այն անդամների, կառավարման մարմինների, աշխատակազմի ու կամավորների ներկայացուցչությունների,անունները, որոնք տարվա ընթացքում օգտվել են կազմակերպության դրամական միջոցներից: Նման պահանջը հակասում է միջազգային չափանիշներին:
- Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի համաձայն`Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում «7. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ունենան նույն հնարավորությունները, ինչ այլ իրավաբանական անձինք և պետք է ենթարկվեն վարչական, քաղաքացիական ու քրեական օրենսգրքերի պարտականություններին ու պատժամիջոցներին, որոնք սովորաբար կիրառելի են այդ իրավաբանական անձանց համար»:[7]
- Անհիմն է միավորումների հաշվետվողականության պահանջներիխստացումը՝ «հանրային միջոց» հասկացությունը սահմանել չկարողանալու կամ երկրում փողերի լվացումը կանխարգելելու հիմքով: