ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԻՋՆՈՒՄ» Է ՄԵՏԱՔՍԻ ՎՐԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱրվեստում իր ուրույն խոսքն ասելու համար` երիտասարդ արվեստագետ Ռուզան Մինասյանը որոշել է «խոսեցնել» մետաքսը: Բատիկա (մետաքսի վրա նկարչություն), մետաքսե իրեր, տարբեր աքսեսուարներ. սրանք Ռուզանի աշխատանքներն են, որոնք ներկայացվել էին Նարեկացի արվեստի միությունում բացված նրա առաջին անհատական ցուցահանդեսում: 25-ամյա Ռուզանը սկսել է ստեղծագործել վաղ տարիքից, ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիան:
«Ուզում եմ տարբերվել բոլորից,- «Ա1+»-ին ասաց Ռուզանը,-Դժվար է ստեղծագործել,առաջ գնալ, բայց ես ուզում եմ, որ իմ աշխատանքները գնահատեն ու ինձ ճանաչեն իմ արվեստի միջոցով»: Ռուզանը իր աշխատանքները վաճառել է ԱՄՆ-ում: Ամենաթանկը եղել է մի բատիկա,որը վաճառել է երեք հարյուր ԱՄՆ դոլարով: Սակայն Ռուզանի խոսքերով՝ կան աշխատանքներ,որ ոչ մի գնով չի վաճառի:
Նրա ուսուցիչը՝ Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Նունե Աղբալյանը, ասաց, որ Հայաստանում բատիկան բավականին հազվադեպ եր—ույթ է: «Ռուզանի աշխատանքները շատ նուրբ են ու քնքուշ՝ թե` գույներով, թե` իրենց բովանդակությամբ»,-ավելացրեց Նունե Աղբալյանը:
«Որոշ ժամանակ ստեղծագործում էի մռայլ գույներով, իսկ այժմ՝ տրամադրությանս ներդաշնակ ստեղծագործում եմ ավելի վառ ու նուրբ գույներով»,-ասում է Ռուզանը` համարելով, որ ներաշխարհն է գույներ ստեղծում: