Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրոնային համակարգը կբարձրացնի ընտրողի վստահությունը, փորձագետ

Հասարակություն
aram

Նախընտրական շրջանում կրկին քննարկում են էլեկտրոնային քվեարկությանն անցնելու առավելություններն ու հնարավոր խնդիրները, մասնավորապես բլոքչեյն տեխնոլոգիայի միջոցով ընտրական պրոցես անցկացնելու հնարավսրությունը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրի համակարգող Հովսեփ Ղազարյանը հիշեցնում է, որ հիմա էլ էլեկտրոնային քվեարկություն կա Հայաստանում. «Դեսպաններն ու նրանց ընտանիքները էլեկտրոնային են քվեարկում, մոտ 1000-ն են»։ Ըստ նրա պետք է, որ հասարակությունը նախ կարողանա տիրապետել տեխնոլոգիաներին. «Բանկերում շատերը հերթի թերթիկ չեն կարողանում վերցնել, միշտ մի աղջիկ կա օգնող, եթե ընտրություններ անցկացնենք այդպես՝ գաղտնիությունն ինչպե՞ս ենք ապահովելու»։ Սկայքրիփթոր ընկերության հիմնադիր տնօրեն Արման Ջիվանյանի խոսքով էլ՝ այն երկրներում, որտեղ ընտրություններն անցկացվում են էլեկտրոնային համակարգով նպատակ ունեն ոչ թե մարդկանց համոզել, որ կեղծիքներ չկան, այլ նրանց վերահսկելու հնարավորություն տալ. «Այն յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տա ստուգել, թե սեփական ձայնն ինչպես է հաշվարկվել»։ Publiq հիմնադրամի համահիմնադիր Արման Ալեքսանյանի կարծիքով՝ բլոկքչեյնով ընտրություններն աշխարհում դեռ փորձված էլ չեն. «Վերջապես ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություն ունենք, ու պետք չի ինչ-որ տեխնոլոգիաներ փնտրել»։ Բանախոսները համակարծիք են, որ էլեկտրոնային ընտրությունները կարելի փորձարկել փոքր ընտրություններում. «Պիլոտային ծրագիր անենք, ինչ-որ համայնքային հարց դրվի քվեարկության, փորձարկենք էլեկտրոնային գործիքները»,-առաջարկում է Հովսեփ Ղազարյանը։