Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարական է տվել (տեսանյութ)

Հասարակություն
Armen-avag-avagjan

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը գրառում է կատարել ֆբ-յան իր էջում, տեղեկացնելով, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել  հրաժարականի դիմումը. «Այսօր Բիզնես Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը։ Բիզես Արմենիայի սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ, Անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք Բիզնես Արմենիան։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ, Բիզնես Արմենիան այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ Բիզնես Արմենիան դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։ Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։ Հարգելի գործարարներ և ներդրողներ, Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։ Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է նա։