A
A
Կարուանան ձեռքից բաց թողեց հաղթանակը Կառլսենի հետ 2-րդ պարտիայում
Լոնդոնում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 2-րդ պարտիան կրկին ոչ-ոքի ավարտվեց: Սպիտակներով խաղացող Մագնուս Կառլսնեը շատ ակտիվ սկսեց, սակայն սեւերով հանդես եկող Ֆաբիանո Կարունանան փոխանակումներից հետո աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը եւ մեկ զինվորի առավելություն ստացավ: Աշխարհի չեմպիոնին հաջողվեց գտնել հակախաղ և ի վերջո կողմերը կրկնելով նույն դիրքը, 49-րդ քայլին հաշտություն կնքեցին: Այդպիսով, մրցամարտում առայժմ հավասարություն է՝ 1:1: Երրորդ պարտիան տեղի կունենա երկուշաբթի, նոյեմբերի 13-ին: Սպիտակներով հանդես կգա չեմպիոնի տիտղոսի հավակնորդը: