Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի սամբիստին եւ ի վերջո բրոնզե մեդալ նվաճեց

Սպորտ
a1sambo-1

Հայաստանի սամբիստ Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալ նվաճեց այս օրերին Բուխարեստում տեղի ունեցող սամբոյի աշխարհի առաջնությունում:   Մեր 74 կգ քաշային մարզիկը եզրափակիչ տանող ճանապարհին չկարողացավ հաղթահարել միայն Հունաստանը ներկայացնող իր հայրենակից Գեորգիոս Մարկարյանի արգելքը: Սակայն սփոփիչ մարտերում նա հաղթեց ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաեւին, ապա Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Ջալոլովին և գրավեց 3-րդ տեղը: Այդպիսով, Արսեն Ղազարյանը հռչակվեց աշխարհի բրոնզե մեդալակիր:   Հիշեցնենք, որ նախօրեին մեր սամբիստ Տիգրան Կիրակոսյանն արծաթե մեդալ էր նվաճել 52կգ քաշային կարգում: