A
A
Լեւոն Արոնյանը Հնդկաստանի Տատա Սթիլի առաջատարներից է (տեսանյութ)
Լեւոն Արոնյանը հաջող է հանդես գալիս Կալկաթա քաղաքում մեկնարկած Տատա Սթիլ Հնդկաստան մրցաշարում: Արագ շախմատի մրցաշարում կայացած վեց տուրից հետո հայկական շախմատի առաջատարը վաստակել է 4,5 միավոր եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը տարել է երեք հաղթանակ, իսկ երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի: Հատկապես տպավորիչ էր 4-րդ տուրում ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոի նկատմամբ տոնած հաղթանակը: Վաղը կկայանան 7-9-րդ տուրերը, իսկ նոյեմբերի 13-14-ին մասնակիցները կմրցեն արդեն կայծակնային շախմատում: