Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արջը Կարբիի ձորում հայտնվել էր մարդկանց լարած թակարդում (տեսանյութ)

Հասարակություն
arj

Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում  փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին: Թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում: Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել: Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել:  Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան: