Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանի աշխատակիցները կասեցրել են շինարարությունը Աբովյան 5-ում

Հասարակություն
qaxaq

Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով: Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել  ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ: Տվյալ կառույցների եզրակացություններն ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու շինթույլտվություն:   Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ապօրինի կառուցապատման ցանկացած դեպք կասեցվելու է, որից հետո կիրառվելու է օրենսդրությամբ սահմանված վարչարարություն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչություն