Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներման նախագիծը որևէ մեկի վրայով կարված չէ. Արտակ Զեյնալյան

Հասարակություն
zeynalyan

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովի ընդունած Համաներման օրինագիծը տարածվում է նաև 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիմնավորմամբ՝ այդ որոշումը արտոնություն է. «Սա արտոնություն է, և արտոնությունը պետությունը իրականացնում է իր հայեցողության և հնարավորությունների շրջանակներում, հասարակությունից ստացած քաղաքական պատվերի շրջանակում»: Անդրադառնալով Շանթ Հարությունյանին համաներմամբ ազատ արձակելուն՝ նախարարը նշեց, որ համաներման օրենքի նախագիծը կոնկրետ մարդկանց վրայով կարված չէ: