A
A
Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվեց
Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Վահագն Հարությունյանի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել, թեպետ իր պաշտպանը պնդում է, որ Հարությունյանը զանգել է քննչական մարմնին ու հայտնել իր գտնվելու տեղը։