Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի էկոլոգիական խնդիրներն ու ռիսկերը (տեսանյութ)

Հասարակություն
media-center

«Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում ««Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցում. էկոլոգիական խնդիրներն ու անվտանգության ռիսկերը» թեմայով։ Բանախոսներն էին՝ Արամ Ղազարյան` «Ռիվալ » ՍՊԸ գործադիր տնօրեն Ռաֆիկ Վիրաբյան` «Ռիվալ » ՍՊԸ հիմնադիր տնօրեն, «Ռիվալ » ՍՊԸ այգիների սեփականատեր Արմեն Ոսկանյան` ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման և ստանդարտացման լաբորատորիայի վարիչ, տոկսիկոլոգ Ելիզավետա Ասատրյան` «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ հանրային կապերի մասնագետ Աշոտ Աբրահամյան` «Ռիվալ» ՍՊԸ-ի փաստաբան Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:   Ըստ «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների` 2015 թ. Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածում սկսվել են «Արմօյլ» նավամթեքի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքներ` առանց ՇՄԱԳ թույլտվության: Գործարանի կառուցումը և հետագա շահագործումը, ըստ «Ռիվալ» ՍՊԸ-ի ներկայցուցիչների, էկոլոգիական վտանգ կարող է ներկայացնել հարակից բնակավայրերի բնակիչների առողջության, գյուղատնտեսության և առկա ենթակառուցվածքների համար:  Այս մասին Մեդիա կենտրոնում կքննարկենք խնդրով մտահոգված «Ռիվալ» ՍՊԸ-ի և պետական կառույցների ներկայացուցիչների հետ: