Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին

Կարևոր լուրեր Հասարակություն
kyh3

ԿԸՀ-ն արտահերթ նիստով հաստատել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամանակացույցը։ Ըստ այդմ, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հայտերը ԿԸՀ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Հայտերիգրանցման համար ժամկետ է սահմանվել նոյեմբերի 14-19-ը։ Փաստորեն նոյեմբերի 19-ի ժամը 18-ին արդեն կիմանանք, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում արտահերթ ընտրությանը։ Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ի ժամը 24։00-ին։