A
A
«Փյունիկը» վերջին րոպեին փրկեց «Շիրակի» հետ խաղը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Փյունիկն» իր հարկի տակ ոչ-ոքի ավարտեց «Շիրակի» հետ հանդիպումը: Խաղի հաշիվը 14-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց հյուրերի իվուարցի հարձակվող Մուսա Բակայոկոն: Տանտերերը պատասխան գոլը խփեցին 90+2 րոպեին, երբ ռուսաստանցի պաշտպան Վյաչեսլավ Ժեստոկովը գրավեց դարպասը աջ եզրից արված սուր փոխանցումից հետո: Այդպիսով, գրանցվեց 1:1 հաշիվ: «Փյունիկը» 20 միավորով այժմ զբաղեցնում է նույն 4-րդ տեղը, իսկ «Շիրակը» 13 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում: