Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի սակագինը վերանայել հնարավոր է (տեսանյութ)

Հասարակություն
gaz

2013 թվականի դեկտեմբերին ԱԺ–ի կողմից վավերացված ՀՀ–ՌԴ պայմանագիրը պետք է վերանայվի. «Այդտեղ ստորացուցիչ դրույթներ կան, որոնցից մեկը հետևյալն է, որ առաջիկա 27 տարիների համար մենք պետք է «Գազպրոմի» համար ապահովեինք շահութաբերություն: Այսինքն՝ ինչքան ուզում ես այլընտրանքային էներգետիկայի միջոցով ստանալ ավելին, գինը իջեցնես, միևնույնն է, «Գազպրոմի» բաժինը պետք է պահվի: Իրան-Հայաստան գազատարի մոտ 170 կիլոմետրը անցկացրել է «Գազպրոմը», այսինքն՝ ամբողջ ներդրումների ծավալը մտած է սակագնի մեջ, ինչը թույլ չի տալիս իջեցնել սակագինը»,- ասաց Միաքայել Մելքումյանը: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստում  Միքայել Մելքումյանն ընդծում է՝որպեսզի 139 դրամը իջնի 134-ի, անհրաժեշտ է 17 մլրդ դրամ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի բացառում՝ գազի գինը կարող է նվազել: Գարեգին Բաղրամյանը հերքեց լրագրողների մտահոգությունները, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ բարեկամական կապն է իր՝ նախարար դառնալու պատճառը: Նա հիշեցրեց՝ ոլորտում պատահական մարդ չէ եւ  աշխատանքային մեծ փորձ ունի: ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողի աշխատանքը  Գևորգ Կոստանյանն արդյունավետ է գնահատում: Քննիչ հանձնաժողի նախագահը դժվարանում է հստակ ցանկ ներկայացնել, թե ովքեր են հրավիրվելու նիստին: Գեւորգ Կոստանյանը հավելեց՝  քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավոր է անցկացվեն ամենօրյա ռեժիմով եւ կտեւեն մինչև դեկտեմբերի վերջ: Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հերքեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում ընդգրկվելու մասին լուրը, նույնիսկ առաջարկի դեպքում էլ չէր ընդունի: Չնայած դրան Գևորգ Կոստանյանը չի բացառում «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը, բայց բացառապես մասնագիտական առումով։