Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան հուշամրցաշարը

Հասարակություն
barba

Հոկտեմբերի 23-ին մայրաքաղաքում մեկնարկել էր ազատ ոճի ըմբշամարտի՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի միջազգային տասներորդ հուշամրցաշարը: Տասը քաշային կարգերում անցկացված մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշներ: Եռօրյա պայքարից հետո մեր պատանի ազատ ոճայինները նվաճել են 7 ոսկե մեդալ, ևս 3-ը բաժին է հասել ռուսաստանցիներին, մեկ անգամ էլ ուժեղագույնը եղել է իրանցի ըմբիշը:  Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, դիպլոմներով, ինչպես և «Երևան 2800» մակագրությամբ շապիկներով: Մրցաշարը նախընտրական էր, որի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն