«Արարատ-Արմենիան» ու «Գանձասար-Կապանը» ոչ-ոքի ավարտեցին գավաթային խաղը
Ֆուտբոլի Հայաստանի 2018-19թթ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում հանրապետության գավաթակիր «Գանձասար-Կապանը» արտագնա խաղում հանդիպեց մրցաշարի նորեկ «Արարատ-Արմենիայի» հետ: Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ եւ ավարտվեց 1:0 հաշվով: Հանդիպման 15-րդ րոպեին աչքի ընկավ կոլումբիացի Չառլզ Մոնսալվոն: Երկրորդ կեսն ավելի ակտիվ սկսեցին կապանցի ֆուտբոլիստները, որոնք շուտով հավասարեցրին հաշիվը: Հանդիպման 62-րդ րոպեին Գեւորգ Նռանյանի հեռահար հարվածից հետո տանտերերի դարպասապահը չկարողացավ նորմալ հետ մղել գնդակը եւ այն հայտնվեց ցանցում: Այդպիսով, գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Դա նշանակում է, որ պատասխան խաղում, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին, «Արարատ-Արմենիան» այնպայման պետք է հաղթի կամ գոլառատ ոչ-ոքի անի, որպեսզի շարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար: