«Բանանցը» եւ «Ալաշկերտը» հաղթանակով սկսեցին գավաթի խաղարկությունը
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղերը: Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին» եւ հաղթեց 3:1 հաշվով, ընդ որում տանտերերը 30 րոպե խաղացին 10 հոգով, քանի որ 60-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ պաշտպան Կպոդոն: «Բանանցի» կազմում երկու գոլ խփեց թիմի նորեկ Աբդուլահին, ընդ որում երկրորդ գնդակը նա հեղինակեց 90+4-րդ րոպեին: Զուգահեռ ընթացող «Արցախ ՖԱ» - «Ալաշկերտ» խաղում հաղթանակ տարան ավելի փորձառու հյուրերը՝ 2:1: Վճռորոշ գոլը 81-րդ րոպեին 11մ հարվածով խփեց Արտակ Եդիգարյանը: Նշենք, որ «Բանանցը» եւ «Ալաշկերտը» առաջին խաղն անցկացրին գավաթի խաղարկությունում, քանի որ նրանք ազատված էին խաղերից 1/8 եզրաակիչ փուլում՝ մրցակիցներ չլինելու պատճառով: Այս զուգերի պատասխան խաղերը տեղի կունենան նոյեմբերի 7-ին եւ 8-ին: