A
A
Հայաստանում կանցկացվի ֆուտբոլի մրցաշար Եվրոպայի չեմպիոնի մասնակցությամբ
Նոյեմբերի 14-20-ը Երեւանում կանցկացվի ֆուտբոլի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հոլանդիայի մինչեւ 19 տարեկան հավաքականները: Այն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ որպես 2019թ. Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի նախապատրաստության փուլ: Բանն այն է, որ եկող տարի այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է Հայաստանում, հուլիսի 14-27-ը ընկած ժամանակահատվածում: Պորտուգալիայի Մ-19 հավաքականը ներկայումս Եվրոպայի գործող չեմպպիոնն է, իսկ Գերմանիան ու Հոլանդիան միանգամից ընդգրկվել են ընտրական մրցաշարի էլիտ խմբում: