Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18-ամյա Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի առաջնության միանձնյա առաջատար է

Սպորտ
a1chess-shant

Հունաստանում ընթացող շխամատի աշխարհի պատանեկան առաջնությունում տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները: Մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը այսօր հաղթեց նորվեգացի Կաասեն Տոր Ֆրեդերիկին, վաստակեց 5 միավոր եւ դարձավ մրցաշարի միանձյա առաջատար: Նրանից մեկ միավոր քիչ ունի Արթուր Դավթյանն ու Տիգրան Սարգսյանը: Մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում չորս անընդմեջ հաղթանակ տարած Աննա Սարգսյանը, ցավոք, այսօր պարտվեց  Պոլինա Շուվալովային ու նահանջեց 3-րդ հորիզոնական: Նա վերջինիս զիջում է մեկ միավորով, իսկ Ալեքսանդրա Օբոլենցովային՝ կեսով: Մեր մյուս յոթ մասնակիցներն առայժմ անկայուն են խաղում եւ իրենց տարիքային խմբերում զբաղեցնում են համեստ տեղեր: