Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի 4 բռնցքամարտիկներ կպայքարեն Եվրոպայի մեդալների համար

Սպորտ
a1boks-13.10.

Անապայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը:     Հայաստանի բռնցքամարտիկներից այդ արգելքը հաղթահարեցին 4 հոգի՝ 50 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Գոռ Կարապետյանը, 63 կգ քաշային Վահագն Մանուկյանը եւ 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը: Եւս մեկ հաղթանակի դեպքում նրանք նվազագույնը կապահովեն բրոնզե մեդալ:   Իսկ ահա 70 կգ քաշային Գոռ Թովմասյանը, 75 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 80 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանն ու գերծանր քաշային Տիգրան Գեւորգյանը պարտվեցին իրենց մրցակիցներին եւ ավարտեցին ելույթները:   Աղջիկների առաջնությունում 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն արդեն մտել է կիսաեզրափակիչ եւ իր համար ապահովագրել է մեդալ: Իսկ ահա 60 կգ քաշային Սոնա Հարությունյանը տանուլ տվեց մենամարտը ու դուրս մնաց պայքարից:   Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի առաջին մրցամարտերը: Ռուսլան Ասլիկյանը կհանդիպի դանիացի Էլիաս Իդրիդի հետ: Գոռ Կարապետյանի մրցակիցը վրացի Գիորգի Գեգեչկորիան է: Վահագն Մանուկյանը ուժերը կչափի բուլղարացի Էմիրջան Մեհմեդիի, իսկ Նարեկ Զախարյանը՝ մոլդովացի Վլադիսլավ Գուձի հետ: