Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները առաջին անգամ մասնակցում են «Գուջարատ Օպեն» մրցաշարում

Սպորտ
a1chess

Հայաստանի երեք շախմատիստներ ներկայումս մասնակցում են Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում առաջին անգամ անցկացվող «Գուջարատ Օպեն» միջազգային մրցաշարում: Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը 8 տուրից հետո վաստակել է 6,5 միավոր եւ այժմ բաժանում է 3-10-րդ տեղերը: Այսօր կայանալիք նախավերջին՝ 9-րդ տուրում, նա սպիտակներով կհանդիպի հնդիկ շախմատիստ Կարտիկ Վենկատարամանի հետ: Իսկ ահա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն ու միջազգային վարպետ Ռաֆայել Բակունցը իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր եւ կիսում են 17-39-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են հնդիկ միջազգային վարպետներ Վինեշն ու Ստանին, որոնք վաստակել են 7-ական միավոր: Լեւոն Բաբուջյանը իր միակ պարտությունը կրել է հենց վերջինիս հետ խաղում: Իսկ ահա մեր մյուս երկու շախմատիստներին բոլորից շատ «նեղացրել» է ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը, որը երկու պարտիայում էլ հաղթանակ է տարել եւ առաջին պարտությունը հասցրել մերոնց: