Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստուհիները պարտվեցին, իսկ շախմատիստները կիսեցին միավորը

Սպորտ
a1chess-olimpiada-2.10.-1

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Լեհաստանի ընտրանու հետ: Բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին հաշտությամբ: Մեր հավաքականը վաստակեց 13 միավոր եւ այժմ բաժանում է 3-9-րդ տեղերը: Օլիմպիադայի առաջատար դարձավ ԱՄՆ-ի հավաքականը, որն այս տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Ադրբեջանին եւ վաստակեց 15 միավոր: Լեհաստանի հավաքականը մեկ միավոր պակաս ունի եւ զբաղեցնում է 2-րդ տեղը: Իսկ ահա կանանց օլիմպիադայում 13 միավորով աղյուսակը գլխավորող Հայաստանի ընտրանին այսօր անհաջողության մատնվեց եւ պարտվեց իրեն հետապնդող Ուկրաինայի հավաքականին՝ 1:3: Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը զիջեցին իրենց մրցակիցներին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այս սայթաքումից հետո Հայաստանի հավաքականը նահանջեց 3-րդ հորիզոնական՝ առաջ թողնելով Ուկրաինայի եւ Չինաստանի հավաքականներին, որոնք 14-ական միավոր ունեն եւ այժմ բաժանում են 1-2-րդ տեղերը: