Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» լեգիոնականները բոյկոտել են մարզումը եւ ինքնակամ հեռացել թիմից

Սպորտ
a1ararat-210

Երեւանի «Արարատի» 5 լեգիոնականները՝ Ալան Տատաեւը, Դավիթ Զախարիանը, Վյաչեսլավ Մարիկոդան, Դմիտրի Մալյական եւ Մաքսիմ Ստարկովը, սեփական նախաձեռնությամբ լքել են թիմը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այդ կապակցությամբ հայտարարել է, որ իր կողմից անցկացրած առաջին մարզմանը սույն ֆուտբոլիստները հրաժարվել են պարապել եւ առանց թույլտվության հեռացել են մարզաբազայից: Այժմ մարզչի տրամադրության տակ մնացել են 14 ֆուտբոլիստ: «Արարատը» ներկայումս պատրաստվում է հոկտեմբերի 3-ին նախատեսված Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղին: Արարատցիները սեփական դաշտում կընդունեն առաջին լիգայի մասնակից Երեւանի «Լոկոմոտիվին»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: