Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրելի՛ Ազնավուր, հավերժ մեր սրտերում ես. Զ. Փոստանջյան

Հասարակություն
zaruhi-postanjyan

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյանի ցավակցական ուղերձը ուղղված մեծատաղանդ հայ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ  Ցավակցական ուղերձ   «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»:  Շառլ դե Գոլ Նա հուզեց, ալեկոծեց  դահլիճներ ու վեր հանեց մարդկային զգացմունքների մի ողջ գամմա: Հայկական բարձրունք, հայկական մեծություն, հայկական ոգի, հայկական  սեր և համաշխարհային արվեստի գլուխգործոց  Շառլ Ազնավուրը այսօր մեզ հավաքեց նույն վայրում, նույն մտքերի, գաղափարների և նպատակների շուրջ: Նրա կողմից թողնված ժառանգությունը մեզ միաձուլեց: Նա մեր բազմաշերտ հանրության գիտակցությունը կրկին վարակեց սիրով և գթասրտությամբ: Նա ապրեց մեծ կյանք և այնքան ժառանգություն թողեց համայն  մարդկությանն ու Հայաստանին, ինչը անգնահատելի է, անգին: Վշտի մեջ ենք, տխրում ենք, բայց երջանիկ ենք, որ ունեցել ենք այդպիսի բացառիկ Հայ: Սիրելի՛ Ազնավուր, հավերժ մեր սրտերում ես:     «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զարուհի Փոստանջյան