Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 ԱԺ-ն հարգեց Շառլ Ազնավուրի հիշատակը (տեսանյութ)

Քաղաքականություն
Regionxx-Cxxapture

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են հերթական նստաշրջանի աշխատանքները: Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։ «Իհարկե, մենք կարող ենք երկար խոսել Ազնավուրի մասին, գրեթե բոլորս ունեցել ենք հնարավորություն շփվելու նրա հետ: Ես ոչ միայն կորցրեցի, ինչպես դուք բոլորդ, հռչակավոր մի անձնավորության ու հայ ազգի զավակի, այլև նաեւ իմ  լավ բարեկամին ու գործընկերոջը։ Երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք հանուն Հայաստանի երեխաների առողջությանը, ապագայի եւ համատեղ ծրագրեր իրականացրել», - ասաց ԱԺ նախագահը Արա Բաբլոյանը: Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա  6 օրենքի նախագիծ: ԱԺ առաջին ընթերցման կներկայացվի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի «ՀՀ  հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ  օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: ԱԺ նիստերի օրակարգում  է նաև «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կողմից հեղինակած «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: