Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգնահատելի է նրա դերը աշխարհն ավելի լուսավոր ու գեղեցիկ դարձնելու գործում. ՀԽ

Հասարակություն
22711811346496032

Շառլ Ազնավուր․ անուն, որ մեկընդմիշտ կապված է մեր ժողովրդի զարկերակին, մեր ինքնությանն ու պատմական հիշողությանը, մեր հպարտությանն ու ազգային դիմագծին։ Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ։

 Անգնահատելի է Շառլ Ազնավուրի դերը համաշխարհային երգարվեստի զարգացման գործում, անգնահատելի է նրա դերը մեր անկախ պետության կայացման, աշխարհում մեր տեղն ու դերը վերագնահատելու, Հայաստանն ու Սփյուռքը շաղկապելու, Հայաստանն ու աշխարհը կամրջելու գործում։ Անգնահատելի է նրա դերը աշխարհում համամարդկային արժեքներ սերմանելու և աշխարհն ավելի լուսավոր ու գեղեցիկ դարձնելու գործում։

 ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին, Ազնավուրի արվեստի միլիոնավոր երկրպագուներին՝ այս մեծ կորստի պահին մաղթելով ուժ և միասնություն։

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայություն