Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանն անգործ չմնաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
vardan-minasyan

Պաշտոնական. Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիան» «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչն է Վարդան Մինասյանը: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ: Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում: 2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը: 2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել: 2014թ.-ից աշխատել է Ղազախական Տոբոլ ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։ Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել: Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր: Ծնվել է Հայաստանում, 44 տարեկան է: Հայազգի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Վարդան Մինասյանին մաղթում ենք հաջող աշխատանք մեր թիմում, վստահ ենք, որ նրա փորձի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեր թիմը հաջողության կհասնի: