Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մրցավարները Եվրոպայի առաջնություն կսպասարկեն

Սպորտ
futball

ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության հանդիպումները: Հոկտեմբերի 1-ից 7-ը Բուլղարիայում անցկացվող կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության խմբային մրցաշարի հանդիպումները սպասարկելու են Նելլի Ստեփանյանը և Լիանա Գրիրգորյանը: Հոկտեմբերի 2-ից 8-ը Լիտվայում կայանալիք կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության խմբային մրցաշարի հանդիպումները սպասարկելու են Ռուզաննա Պետրոսյանը և Հասմիկ Ղարիբյանը: