A
A
«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին» եւ գլխավորեց աղյուսակը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ տուրի ավարտից հետո ի հայտ եկավ միանձնյա առաջատար: Դա Երեւանի «Փյունիկն» է, որն այսօր հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին», վաստակեց 18 միավոր եւ առաջ անցավ մրցաշարի երկու առաջատարներից՝ «Բանանցից» ու «Լոռիից»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում: Նախ երկու անգամ աչքի ընկան փյունիկցիները՝ Ռուսլան Կորյանն ու Մաքսիմ Ժեստոկովը: Դաշտի տերերին հաջողվեց միայն կրճատել խաղի հաշիվը: Խաղի վերջում գոլի հեղինակ դարձավ կապանցիների նորեկ Միհրան Մանասյանը: Հավելենք, որ 34-րդ րոպեին փյունիկցի Ռումիան Հովսեփյանը չկարողացավ իրացնել 11մ հարվածը: