Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրոշ Նենադովիչի գոլերը հաղթանակ բերեցին «Ալաշկերտին»

Սպորտ
a1alashkert-30.09.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի հերթական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատին»: Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց տանտերերի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Անդրանիկ Քոչարյանի հեղինակած գոլից հետո արարատցիները չնայած վերականգնեցին ստատուս-քվոն, սակայն տասը րոպե անց կրկին չկարողացան վնասազերծել Ուրոշ Նենադովիչին, որը իր երկրորդ գոլը խփեց այդ խաղում եւ կարեւոր հաղթանակ պարգեւեց իր թիմին: «Ալաշկերտն» այդ հաջողությունից հետո վաստակեց 16 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Չեմպիոնը առայժմ մեկ միավորով հետ է մնում «Բանանցից» ու «Լոռի ՖԱ»-ից: Երեւանի «Արարատը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և վաստակած 5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: