Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մասնակցության ցածր տոկոսը կանխատեսելի էր»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yntrutyunner

Ընտրությունների ընթացքը «Ժառանգություն» կուսակցությունը նորմալ է գնահատում, այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կուսակցության  խոսնակ Գեւորգ Ղահրամանյանը:  «Վաղ առավոտից հետեւում ենք, հիմնականում հանգիստ է անցնում: Հետեւում ենք նաեւ Ոստիկանության տարածած հայտարարություններին»: Իսկ մասնակցության ցածր տոկոսը, ըստ Ղահրամանյանի՝ կանխատեսելի էր: «Նախորդ ընտրություններում մասնակցությունը բարձր էր, այն պայմանավորված էր ուղղորդված հերթերով, ընտրակաշառքի դեպքերով: Հիմա կուտակումներ չկան, քանի որ պայմանավորված ժամերի չեն գալիս ընտրելու»,-ասաց նա: Կարծում եմ, Ոստիկանությունը ուշադիր հետեւում է ընտրությունների ընթացքին,-եզրափակեց Գեւորգ Ղահրամանյանը: «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Անի Սամսոնյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ էական ընտրախախտումների ականատես չեն եղել: «Եղել են քվեաթերթիկները լուսանկարելու դեպքեր, զգուշացվել են քաղաքացիները, որ այն վարչական պատասխանատվության ենթակա արարք է»: Ինչ վերաբերում է ընտրողների պասիվությանը, Անի Սամսոնյանը նշեց. «Կարծում են մինչ օրվա ավարտը դեռ կակտիվանան, կմասնակցեն ընտրություններին եւ կամրագրեն իրենց քաղաքացիական պարտքը», -ասաց նա: