Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում գործադուլ է

Հասարակություն
duz

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլի մեջ են։ «Ա1+»-ի հետ զրույցում գործարանի ավտոմատիկայի բաժնի պետ Վաչագան Դարբինյանը պարզաբանեց, որ իրենք հիմնականում դժգոհում են ֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների պահվածքից։ Ֆաբրիկայի սեփականատեր «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հրավիրած անվտանգության աշխատակիցներն, ըստ Դարբինյանի, ոսկու հանքանյութեր են թաքցնում, հետո իրենք իրենց թաքցրածը հայտնաբերում ու պարգևավճարներ են ստանում, իսկ անմեղ աշխատակիցները պատժվում են։ Վաչագան Դարբինյանի փոխանցմամբ՝ ֆաբրիկայի տնօրինությունը նաև աշխատակիցների աշխատանքն է չարաշահում՝ իրենք աշխատում են 12,5 ժամ, իսկ վճարվում են 11 ժամվա համար։