Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող Փաշինյանն ազնվորեն ասի՝ ո՞վքեր են սև, ո՞վքեր սպիտակ. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-dfesign

«Ես կուզեմ՝ Նիկոլ Փաշինյանը ձեռքը դնի խղճին ու ասի՝ ո՞վ է սպիտակ, ո՞վ՝ սև,- հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ հավելելով,- Եթե մարդկանց սևի ու սպիտակի բաժանենք, ուրեմն ամենասպիտակը ես եմ։ «Ես ողջունել եմ թավշյա հեղափոխությունը, ողջունել եմ, որ վերջապես հասարակությունն ազատագրվել է 20 տարի Հայաստանը կեղեքած չարիքից»,- նշեց պարոն Զուրաբյանը։ Զուրաբյանն ասաց, որ ինքը մի հարցում է դժգոհ գործող իշխանությունից, որ դեռ բանտերում են ազնիվ տղաներ,իսկ Ռոբերտ Քոչարյանի նմաններն ազատության մեջ են ու դեռ հոխորտում են։ Մարտի 1-ի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ունեցած դերակատարման մասին հարցին պատասխանելով՝ Զուրաբյանն ասաց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված է եղել, որ երբ քննարկվել է ժողովրդի վրա կրակելու առաջարկը, միակը Ծառուկյանն է եղել, որ դեմ է եղել ու կանխել է նման որոշման կայացումը։