Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ են խոսել ԱԺ-ի միջանցքներում (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-3-1

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը, պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հակապետական քայլ է համարում: «Հրապարակման նպատակը անհատների, պետությանը վարկաբեկելն էր: Սա պետության դեմ ուղղված քայլ էր: Անհատների դեմ եղած այս քայլը իր օգուտը չունեցավ»: Ֆելիքս Ցոլակյանը ձայնագրության բովանդակության մեջ կրիմինալ ոչինչ չի հայտնաբերել:  «Աշխարհը շուռ չի եկել, սա աղմուկ է ոչնչից»,-ասաց նա: Խուսափելով անուններ տալուց՝ պատգամավորը կարծում է, որ գաղտնալսումն  անհատի գործ է: «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի կաշկանդվում անուն հնչեցնելուց: «Գաղտնալսումն արվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից: Որովհետև ես քաղաքական թիմ այստեղ չեմ տեսել, ես տեսնում եմ մի քանի փաստաբան, նկատի չունեմ այն մարդկանց, ովքեր ներկայացնում են նրան դատարանում, այլ մարդկանց, ովքեր զբաղված են Քոչարյանի փաստաբանությամբ, և դրան միացել է ՀՀԿ-ն՝ այլընտրանք  չունենալով, լինելով պառակտված, չունենալով ակնհայտ լիդեր»: Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ, որ գաղտնալսված  այս հեռախոսազրույցի մեջ որևէ արտառոց բան չկա:  «Եթե դա անեին Գորիկ Հակոբյանը և Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, Ազգային ժողովը օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողի: Հիմա ի՞նչ ա փոխվել ընկեր, կոնկրետ հարց եմ տալիս, վերանանք անձերից, եթե այդ զրույցը Գորիկ Հակոբյանի, Վահրամ Շահինյանի միջև լիներ ու ասեինք՝ Սերժ Սարգսյանն էլ հրահանգ է տվել, երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Հովիկ Աբրահամյանին ի՞նչ օրը կգցեր»: Նա երեկ իր հարցերի պատասխանն այդպես էլ չի ստացել Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։  «Վարչպետը երեկ խորհրդարանում քաղաքական մանիպուլյացիա է իրագործել: Շատ հմուտ գործիչ է պարոն վարչապետը, որևէ խնդիր չկա, ինքը ինչ պետք է իրեն՝ ֆռցնում է, սիրունացնում, ինքը չխոսեց այն բաների մասին, որ կային այդ ձայնագրության մեջ»,-ասում է Շարմազանովը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկրում բռնապետության վտանգ չի տեսնում, ինչի մասին ահազանգում է Ռոբերտ Քոչարյանը։  «Ես կարծում են, մենք բոլորս պետք է գնանք նրան, որ նման բաներ մեր երկրում տեղի չունենան: Ըստ Բաբլոյանի՝ անցած տարիների ընթացքում արձանագրվել է դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով,  եւ  մենք պետք է այն էլ ավելի ամրապնդենք:  Ինքն իր հերթին ջանքեր է գործադրում այդ  ուղղաությամբ:  «Երեկ համաձայնեցի թույլ տալ, որ վարչապետը ելույթը ավարտի, և դա տեղի չունենա միտինգի ժամանակ, այլ ԱԺ-ում: Ըստ Բաբլոյանի, լուրջ հարցերը պետք է քննարկվեն ԱԺ-ում, որտեղ ներկայացված են քաղաքական ուժերը: