Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ եթերում պատասխանում եմ մի շարք օգտատերերի հարցերին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆբ-յան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին: Օգտատերերի շարքում էր Շահեն Հարությունյանը, հարցը բնականաբար իր հոր՝ Շանթ Հարությունյանին էր վերաբերում: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ նա օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, որը Շանթ Հարությունյանը մերժել է: Հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը: «Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ խոսնակը հանդես է եկել պարզաբանումով: Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար պետք էր հասկանալ, թե կառավարությունը ինձ լծակներ ունի Շանթ Հարությունյանին և մյուս դատապարտյալներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ»,-ասաց Փաշինյանը: Նա հայտնեց, որ այդ մեխանիզմն է առաջարկվել Շանթ Հարությունյանին,Լիպարիտ Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին, երկուսն օգտվել են դրանից, Շանթ Հարությունյանը՝ ոչ: «Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու և չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք»,-ասաց Փաշինյանը, հավելելով. «Ես նրան ընկերաբար խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու՝ ՔԿՀ-ում, խնդրում եմ այդ քայլն արա, ես էլ եմ համաներումով դուրս եկել, ինքը չհամաձայնեց»: Փաշինյանն ասաց, որ, այնուամենայնիվ, ինքը Հարությունյանին ասել է, որ երբ համաձայնի այդ մեխանիզմից օգտվել, կլինի ազատության մեջ: