Նիկոլ Փաշինյանը ԳՈՒՄ-ի շուկայում է (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին գտնվում է Գումի շուկայում։ Նա ցանկանում է տեղեկանալ գյուղմթերքի գներին և շրջում է տաղավարներով՝ ցանոթանալով վաճառողների հետ և հարցուփորձ անելով ապրանքների գներից։ «Եկել եմ գումի շուկա, տեսնելու թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ»,- իր ֆբ-յան էջում գրել է Փաշինյանը։ Փաշինյանն ասաց, որ ահազանգեր էր ստացել, թե շուկայում գյուղմթերքը թանկ է, ինքն էլ որոշել է գալ եւ տեղում ծանոթանալ գներին: Առեւտրականները գյուղմթերքի թանկացման հիմանական պատճառ նշում են եղանակային վատ պայմանները: Վարչապետը նկատեց, որ հատկապես թանկ են լոլիկն ու վարունգը: «Համոզվեցի, որ պոմիդորի, վարունգի, սմբուկի գներն իսկապես այս սեզոնի համեմատ տարօրինակ բարձր են: Եվ տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի պոմիդոր ու վարունգ է հայտնվել շուկայում: Կառավարության կողմից գների վրա ազդելու խնդիր դրված չէ, բայց երկարաժամկետ հատվածի համար քաղաքականության միջոցով պետք է աշխատանք տանել»,-ասաց նա: