Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածուն Միքայել Մանուկյանն է

Հասարակություն
hyd

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։ Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։ Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով։ Նշենք, որ Միքայել Մանուկյանն այժմ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: