Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գութանը» այս տարի տևեց 3 օր

Մշակույթ
Gutan

Ազգային նվագարանները, երգերն ու պարերը կրկին մեկ բեմում են։ «Գութան» երգի ու պարի ամենամյա փառատոնն այսօր անց է կացվում հոբելյանական 5-րդ անգամ։ Այս տարի այն աչքի ընկավ յուրահատուկ մեկնարկով։ «Ամսի 22-ից սկսեցինք, յուրաքանչյուր խումբ, վերցնելով իր վրա պարտականություն, Երևանի տարբեր վարչական շրջաններում ժողովրդին սովորեցնում էին երգեր, պարեր։ Կամաց-կամաց փորձում ենք ընդլայնել»-նշում է փառատոնի կազմակերպիչ Արսեն Գրիգորյանը։ Ամեն տարի, չնայած փառատոնը համալրվում է նորություններվ, բայց կան նաև հստակ պահպանվող սկզբունքներ։ «Յուրաքանչյուր խումբ ամեն տարի մի առաջադրանքով է պատրաստում իր ծրագիրը։ Յուրաքանչյուր խումբ անդրադառնում է ամբողջական Հայաստանի մի գավառի, որևէ շրջանի ֆոլկլորին, այսինքն՝ Կիլիկյան Հայաստանից սկսած մինչև Արցախ, Լոռիից մինչև Սյունիք»։ Ամեն տարի մոռացությունից փրկվում են բավականին մեծ թվով երգեր և պարեր։ Սկսելով 10 խմբից Գութան փառատոնին այսօր մասնակցում են արդեն 17 երգի ու պարի ավանդական խմբեր։ Բացի մասնակիցների թվից՝ Գութանն ընդլայնում է նաև աշխարհագրությունը։ «Ամեն տարի «Գութանն» անցակցվում է նաև Արցախում։ Հույս ունենք անցկացնել նաև սահմանամերձ քաղաքներում»։ «Գութան» փառատոնն անց է կացվում 2014 թվականից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։