Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք չէ Հայաստանի սահմանադրությունը շարունակել վերածել մանրադրամի (տեսանյութ)

Քաղաքականություն
ruben-hakobyan

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է ՀՀ վարչապետի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթին: Իր մտահոգությունն է հայտնում ներքաղաքական լարվածության հետագա սրացման դեպքում քաղաքացիական հնարավոր բախումների մասին մտահոգություններ հայտնողներին «ԱԱԾ այցելությամբ» սպառնալու, պետական ինստիտուտների գործառույթները հրապարակներում հանրահավաքներով փոխարինլու, ԱԺ արտահերթ ընտրությունների մասին վարչապետի ներկայացրած ճանապարհային աքարտեսզի իրականացման դեպքում հնարավոր վտանգների վերաբերյալ: Նաև իր անհամաձայնությունն է հայտնում քաղաքական կոնյուկտուրայով առաջնորդվելով՝ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու, դրանով իսկ հերթական անգամ ՀՀ սահմանադրությունը մանրադրամի վերածելու վերաբերյալ: Ինչպես հանրահավաքից մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում, այնպես էլ այս անգամ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթի որոշ դրվագներ, իր մտահոգությունն է արտահայտում առ այն, որ ներքաղաքական լարվածության հետագա սրացումը կարող է անդրադառնալ Հայաստանի ազգային և պետական անվտանգությանը: