Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիլյամ Սարոյանը նաև երաժիշտ էր (տեսանյութ)

Հասարակություն
Saroyan

Ամերիկահայ մեծանուն  գրող Վիլյամ Սարոյանի կենսագրության մի էջը շատ քչերին է հայտնի։  «Մարդկային կատակերգության» հեղինակը նաեւ նկարել է գծանկարներ և գրել է  երգեր։ «Ամենահայտնի երգը, որը գրել է Վիլյամ Սարոյանը, իր զարմիկի հետ է գրել Common a my house երգն է, որը կատարվել է մի շարք հայտնիների կողմից, ինչպիսին է՝ Ռոզմարի Քլունին, Էլա Ֆիջերալդը»,-պատմում է «Սարոյան հաուս» նախագծի օգնական Լիանա Նիոկողոսյանը։ Այս ամենը պարզվել է, երբ «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը  2015 թվականին աճուրդով գնել էր Սարոյանի՝ Ֆրեզնոյի տունը և սկսել էր արխիվացնել Սարոյանին վերաբերող փաստերը։ «Մինչ հիմնադրամը որոշեց տունը փրկել, այդ ընթացքում շատ արագ ուրիշ միջնորդ ևս որոշեց գնել տունը, ևերբ հայտնի դարձավ, որ տունը պատկանել է Վիլյամ Սարոյանին, գինը կրկնակի բարձրացավ»։ Տունը վանդալիզմի  էր ենթարկվել, նույնիսկ  այնտեղ մուրացկաններ են ապրել։ Գնման պահից սկսած հիմնադրամը սկսել է տունը թանգարանի վերածելու աշպխատանքներ։ «Այս ընթացքում կատարել ենք շատ մեծ ու ծանր աշխատանք, հավաքագրել ենք Վիլյամ Սարոյանի արխիվը։ Մեզ մոտ Վիլյամ Սարոյանի աշխարհում ամենամեծ թվային արխիվն է»։  Տուն-թանգարանի   կբացվի 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակի օևտ  Թանգարանը դռները բաց կլինեն բոլորի համար։ Մուտքի տոմս նախատեսված չէ՛