Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշանակվելու է դեսպան. Առավոտ

Քաղաքականություն
Tigran-Balayan

«Առավոտի» խնդրանքին՝ մեկնաբանել այն լուրերը, որ ինքը նշանակվելու է դեսպան եվրոպական երկրներից մեկում՝ 2010 թվականի ԱԳՆ մամուլի խոսնակ,  Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունեցող Տիգրան Բալայանը պատասխանեց. «Խնդրում եմ սա չդիտարկել որպես ուղիղ պատասխան Ձեր հարցին: Ընդհանրապես դեսպանների նշանակման և հետկանչի ընթացակարգը բավականին երկարատև է և պահանջում է որոշակի արարողակարգային գործողություններ, որոնց արդյունքում հրապարակվում է պետության գլխի համապատասխան հրամանագիր։ Մինչև այս փաստաթղթի հրապարակումը դեսպանների նշանակման ու հետկանչի մասին լուրերը չեն մեկնաբանվում»: