Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճակագրական կոմիտեն զբաղվում է միայն փաստագրումներով (տեսանյութ)

Քաղաքականություն
avc

Վիճակագրական կոմիտեն զբաղվում է միայն փաստագրումներով, միջազգային մեթոդաբանությամբ, սահմանումներով, տեղեկատվության աղբյուրներով, տեղեկատվության մշակման, տարածման գործիքակազմերով: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց Վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանը: Հարցին, արդյոք հեղափոխությունն ազդե՞լ է մարդկանց տրամադրությունների վրա, որպեսզի նրանք չարտագաղթեն, Մնացականյանն ասաց, որ Սահմանադրությամբ ամեն մի մարմին պարտավոր է իրեն օրենքով տրված լիազորություններով զբաղվել:   Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում մեկնումների և ժամանումների բացասական ցուցանիշը կազմել է մոտ 6000 մարդ՝ նախորդ ժամանակահատվածի 37 հազարի փոխարեն։