ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՍՕՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ
Աջակցիր «Ա1+»-ինԵրկարատեւ բացակայությունից հետո Գյումրու քաղաքապետն այսօր վերադարձել է աշխատանքի : Ինչպես կարն է հրավիրվեց խորհրդակցություն: Վարդան Ղուկասյանը մտադիր է եռանդով աշխատել : Անելիքներ քաղաքում շատ կան: Գյումրիում կան ասֆալտապատման սպասող, չլուսավորված շատ փողոցներ: Առաջիկայում կլուսավորվեն երկրորդական փողոցները:Կա մոտավորապես 4000 ից ավելի անօթեւան: 5 8 թաղամասում արդեն կառուցվում է բաzմաբնակարան շենք: Բացի այդ կառուցման փուլում են Ամենափրկիչ եկեղեցին եւ քաղաքապետարանի շենքի շինարարությունը:
Քաղաքապետը նշեց, որ Գյումրիում տոների պակաս չի լինի: Հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը տեղի կունենա արդեն ավանդական դարձած մեծ շքերթ: Իսկ տասներորդցիների եւ ինչու չէ ամբողջ քաղաքի բնակչության համար կտոնվի վերջին զանգը, սակայն հավանաբար ավարտական քննություններից հետո: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր: Վարդան Ղուկասյանը շեշտեց, որ անելիքները շատ են եւ իր հետ կաշխատեն բոլոր նրանք, ովքեր կարող են եւ ցանկություն ունեն իսկապես օգուտ տալ այս քաղաքին:Խորհրդակցությունից հետո քաղաքապետն այսօր կատարել նաեւ շրջայցեր ,տեղում ծանոթացել Ամենափրկչի , ասֆալտապատման աշխատանքների ընթացքին:
Կշարունակի արդյոք դեռեւս չապաքինված քաղաքապետը այսուհետ ղեկավարել քաղաքը եւ արդյոք քաղաքապետի հետագա պաշտոնավարման հարցը վերջերս տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով կառավարական վերնախավում տարակարծությունների առիթ չի հանդիսացել,այս առումով կարծես թե Վարդան Ղուկասյանը մտավախություն չունի:Ավելին,քաղաքապետը չի կարող լքել իր ժողովրդին,առավել եւս երբ անելիքները շատ են :
Հայրը տղայի տեղը չի պատասխանում, տղան` հոր տեղը: Օրենքով` ոչ, բայց բարոյապես, իհարկե, պատասխան ենք տալիս»,՟ - կարծիք հայտնեց քաղաքապետը: «Եթե բան է արել, ուրեմն օրենք կա՝ կդատեն: Իսկ եթե չի արել, ընթացքը ցույց կտա»,՟ - նշեց նա: «Քաղաքապետին ընտրել է ժողովուրդը, ոչ թե տղաս կամ որեւէ մեկը: Այս ժողովուրդն է ինձ ընտրել, եւ ես իրավունք չունեմ ժողովրդիս լքել»,՟ - ասաց Վարդան Ղուկասյանը: Ի դեպ քաղաքապետի պնդմամբ մայիսի 20-ին տեղի ունեցած փոխհրաձգության դեպքերի եւ իր դեմ կատարված մահափորձի արձագանքները համարժեք չէին:Իսկ թե կբացահայտվի կամ կկրկնվի մահափորձը քաղաքապետի պատասխանն հակիրճ էր.«Ես հիմա ոչինչ ասել չեմ կարող,կապրենք կտեսնենք»:
Կհաջողվի արդյոք քաղաքապետին ժողովրդի վստահությունը վերահաստատել,այս հարցում նա առավել համոզված է:Հանրապետական քաղաքապետը նաեւ համոզված է,որ իրեն կհաջողվի նույն վստահությամբ գյումրեցիների իր ետեւից տանել եւ նախագահական ընտրություններին,մանավանդ,որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ լուրջ հաջողություններ է ունեցել քաղաքում:
Tcayg tv