Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիս 1» կանչով հրդեհ Երեւանում

Պաշտոնական
36882_b-1

Հուլիսի 4-ին, ժամը 19:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քրիստափորի փողոցում տուն է այրվում: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ ու արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:03-ին, մարվել՝ 20:18-ին: Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (150 քմ), բաց պատշգամբում` բազմոց և պահարան, տանիքում կուտակած փայտ (մոտ 4 խմ) և ջերմահարվել՝ նկուղային հարկում գտնվող գազի բալոններ (3 հատ 20 կգ-անոց, 1 հատ 5 կգ-անոց): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: