A
A
«ՍԱՊԾ պետի ընտրությունները կեղծվել են». Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ)
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ընտրությունները կեղծվել են, ասում է ԿԱՀԿ-ի անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը, որը նույնպես մրցույթի մասնակիցներից է եղել: Նշենք, որ ՍԱՊԾ պետի պաշտոնին հավակնել են 3 թեկնածու՝ անասնա- բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գեորգի Ավետիսյանը( ՍԱՊԾ պետ հենց նա է ընտրվել), Արարատ Գյուլումյանը՝ Պետական պահպանության ծառայության սանիտարական բժիշկ եւ ԿԱՀԿ-ի Անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ Գրիգոր Գրիգորյանը, որը դուրս է մնացել մրցույթից: Գրիգոր Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում ներկայացրել է մրցույթի բացերը եւ դժգոհել անցկացման կարգից: Ավելին՝ տեսանյութում: