Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է Երևանի նոր ոստիկանապետի անունը (տեսանյութ)

Հասարակություն
220618V.O.qax_.yvarch_1

Հունիսի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին: Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմին շնորհակալություն հայտնեց մինչ այժմ կատարած աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ ավելի կբարձրանա ծառայության որակը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանն ու տեղակալ Գարիկ Ղուկասյանն իրենց շնորհակալական խոսքերում հավաստիացրին, որ իրենք, և ստորաբաժանումն առհասարակ, կանեն ամեն ինչ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար: