Բնակարանի վարձի համար կառավարության անդամները մինչեւ 100․000 դրամ փոխհատուցում կստանան
Կառավարության վաղվա նիստում ընդգրկված է մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ՝ ամսական 100 000 (հարյուր հազար) դրամ փոխհատուցում տալու հարցը։ Նախագիծը ներկայացնելու է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Ըստ նախագծի՝ բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար: Բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվելու է այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք: Փոխհատուցումն էլ տրամադրվելու է միայն այն դեպքում, երբ կառավարության անդամը վարչապետին դիմում գրի , որին կցվելու է անշարժ գույքի վարձակալության պայմանագրի, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները, դիմումի մեջ ներառվում է նաև տվյալ վայրում կառավարության անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կառավարության անդամի հայտարարությունը