Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ծրագրում հայերենի հետ չառնչվող մտքեր կան. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Հասարակություն
galust

Նիկոլ Փաշինյանն, իհարկե լավ ելույթ ունեցավ, բայց որ իշխանությունն ասում է կախարդական փայտիկ կա եւ ժողովուրդը պետք է լավ ապրի, ես դա չեմ պատկերացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով գործարար պատգամավորների՝ ՀՀԿ խմբակցությունից հեռանալուն, Գալուստ Սահակյանը նշեց, որ իշխանական կուսակցություններին բոլորն են ուզում անդամագրվել. «Հենց կուսակցությունը հեռանում է իշխանություններից, ուզում են այլ կուսակցություններին անդամագրվել»: Կառավարության ծրագրում, ըստ Գալուստ Սահակյանի, խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան։ «Նրանք, ովքեր գրել են, կարծում եմ ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից։ Կարծում եմ՝ մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի ինչը, երբ և որտեղ կկարողանան իրականացնել»: Հարցին, արդյոք պատկերացնում է իրեն նոր  խորհրդարանի կազմում, Գալուստ Սահակյանը ասաց: «Խորհրդարանն առանց ինձ չի կարող լինել»