Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների հետ

Տնտեսություն
Ararat-Mirzoyan

Հունիսի 5-ի երեկոյան ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ: Այս մասին փոխնախաարը գրել է ֆբ- իր էջում. «Երեկ ուշ երեկոյան հանդիպում ունեցա Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ։ Քննարկման մասնակցիները ներկայացրեցին հանքի շահագործման շուրջ իրենց մտահոգությունները։ Վերահաստատեցի, որ բարձրացված հարցը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին»: